Հաննովեր-Միսբուրգ (համակենտրոնացման ճամբար)
Տեսակ | Համակենտրոնացման ճամբար |
---|---|
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Misburg-Anderten? |
Ղեկավար կազմակերպություն | Նոյենգամե համակենտրոնացման ճամբար[1] |
Հաննովեր-Միսբուրգ (գերմ.՝ KZ-Außenlager Hannover-Misburg), համակենտրոնացման ճամբար, որը գտնվել է Միսբուրգում (այսօր Հաննովերի շրջան, Ստորին Սաքսոնիա)։ Ճամբարը կառուցվել է որպես Նոյենգամմե ճամբարի մասնաճյուղ (գերմ.՝ KZ-Außenlager)։ Այս ճամբարը Հաննովերի 7 համակենտրոնացման ճամբարներից է, որոնք ստեղծվել են Երրորդ ռայխի ժամանակ։
Ճամբարում պահվել են 1000-ից մինչև 1200 կալանավոր ԽՍՀՄ-ից, Լեհաստանից և Ֆրանսիայից և քիչ թվով Նիդերլանդներից, Բելգիայից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միսբուրգի Դոյրագ-Ներագ (գերմ.՝ Deurag-Nerag) գործարանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ինքնաթիռների շարժիչների յուղի գլխավոր մատակարարն էր․ այստեղ արտադրվում էր նաև բենզին։ Այն Հակահիտլերյան կոալիցիայի հիմնական թիրախներից մեկն էր և 1944 թվականի հունիսի 18-ին և 20-ին ենթարկվեց կործանիչ ռմբակոծության։ Հունիսի 23-ին քաղաք է ժամանել Էդմունդ Գայլենբերգը (գերմ.՝ Edmund Geilenberg), որին Ադոլֆ Հիտլերն էր նշանակել, որպեսզի վերացնի աղետի հետևանքները։ Գործարանի ղեկավարության հետ Էդմունդը եկավ համաձայնության, որ օգտագործեն համակենտրոնացման ճամբարների կալանավորների ուժը։
1944 թվականի հունիսի 26-ին Միսբուրգ ժամանեցին առաջին բանտարկյալները, որոնք զբաղվեցին համակենտրոնացման ճամբարի բարաքների կառուցումով և ավիահարվածների հետևանքների չեզոքացմամբ[2]։
Նույն թվականի նոյեմբերի սկզբին 600-ից 800 կալանավոր այստեղից ուղարկվեց Նոյենգամմե ճամբար, որոնք ծանր աշխատանքի պատճառով դարձել էին անաշխատունակ[3]։
1945 թվականի ապրիլի 6-ին, երբ Դաշնակցային ուժերը մոտ էին, Հաննովերի բոլոր համակենտրոնացման ճամբարներից սկսեցին կալանավորների տարհանումը։ Միսբուրգից 600 կալանավոր մահվան երթով ուղարկվեց Բերգեն-Բելզեն (գերմ.՝ KZ Bergen-Belsen)[4]։ Ողջ մնացածները ճամբար հասան ապրիլի 8-ին։ Ապրիլի 15-ին Բերգեն-Բելզենն ազատագրվեց բրիտանական զորքի կողմից[5]։
Պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենց սկզբից ճամբարն իրենից ներկայացնում էր բանակային չորս վրան, դաշտային խոհանոց և բաց երկնքի տակ գտնվող զուգարաններ։ Միայն 1944 թվականի սեպտեմբերի վերջին սկսեցին փայտե բարաքների կառուցումը, որոնք ավարտեցին նույն թվականի դեկտեմբեր ամսին։ Բայց շատ կալանավորներ շարունակում էին ապրել վրաններում, որոնք հաճախ էին կործանվում ռմբակոծությունների ժամանակ։
Կալանավորները տառապում էին թերսնումից և վնասվածքավտանգ ու հակաառողջապահական աշխատանքից։ Աշխատանքային շաբաթն այս ճամբարում կազմել է 67 ժամ։
1944 թվականի հունիսից 1945 թվականի ապրիլ ամիսներին պաշտոնապես հաստատվել է կալանավորների մահվան 55 դեպք, սակայն տվյալները կարող են լինել հակասական։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1975 թվականին համակենտրոնացման ճամբարի տեղում տեղադրվել է բրոնզե հուշատախտակ։ 1989 թվականից սկսած ճամբարի տարածքում տեղադրվել է նաև քարե հուշարձան, որի հեղինակն է քանդակագործ Էժեն Դոդենը։ Միսբուրգի գերեզմանոցում 1979 թվականին տեղադրվել է հուշատախտակ՝ ի հիշատակ համակենտրոնացման ճամբարի կալանավորների տառապանքների[6]։
-
Հուշատախտակ
-
Էժեն Դոդենի ստեղծած հուշարձանը
-
Հուշատախտակ գերեզմանոցում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ United States Holocaust Memorial Museum Encyclopedia of Camps and Ghettos, 1933-1945 / G. P. Megargee — IU Press, 2009.
- ↑ «Außenlagerliste». www.kz-gedenkstaette-neuengamme.de. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Marc Buggeln Der Ort des Terrors.. Bd. 5. 2007, S. 439.. — 2007.
- ↑ «6. DV-BEG - Sechste Verordnung zur Durchführung des Bundesentschädigungsgesetzes». www.gesetze-im-internet.de. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «GBB - Gesamtchronologie» (գերմաներեն). bergen-belsen.stiftung-ng.de. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Außenlagerliste» (գերմաներեն). www.kz-gedenkstaette-neuengamme.de. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հաննովեր-Միսբուրգ (համակենտրոնացման ճամբար) կատեգորիայում։ |